Հոդվածներ

Էդեգորը ժամանել է Լոնդոն
25.01.2021
1815 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Արսենալում»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, նորվեգացին ժամանել է Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի «զինագործների» հետ:

Նշվում է, որ կես տարվա վարձակալության համար լոնդոնյան ակումբը «սերուցքայիններին» կվճարի 2.8 մլն եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Էդեգորն անցկացրել էր «Ռեալ Սոսյեդադում»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված