• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 2 ֆուտբոլիստ հրաժարվել է մասնակցել 11-մետրանոց հարվածաշարին

Հոդվածներ

«Ռեալի» 2 ֆուտբոլիստ հրաժարվել է մասնակցել 11-մետրանոց հարվածաշարին
18.04.2024
8950 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի  «Ռեալը» հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (1-1, 11մ՝ 4-3):

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարից առաջ «Արքայական ակումբի» խաղացողներ Էդեր Միլիտաոն ու Ֆեդե Վալվերդեն անկեղծ են գտնվել մարզչական շտաբի հետ ու ասել, որ չենք ցանկանում հարվածել նշակետից, հաղորդում է AS-ը:

Բրազիլացի պաշտպանն ասել է, որ իրեն շատ լավ է ճանաչում Էդերսոնը ու հնարավոր է՝ գուշակի հարվածի ուղղությունը, իսկ ուրուգվայցի կիսապաշտպանը հայտնել է, որ շատ հոգնած է:

Հիշեցնենք որ կիսաեզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիային»:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված