• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • VAR, թե՞ «ՇԱՌ». Համակարգը Լա լիգայում՝ «Բարսայի» օգտին, «Ռեալի» դեմ (հաշվետվություն)

Հոդվածներ

VAR, թե՞ «ՇԱՌ». Համակարգը Լա լիգայում՝ «Բարսայի» օգտին, «Ռեալի» դեմ (հաշվետվություն)
31.05.2025
1411 0

2024/25 մրցաշրջանում VAR համակարգը ռեկորդային` 189 անգամ փոխել է գլխավոր մրցավարի որոշումները Լա Լիգայում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022/23 մրցաշրջանում՝ 179 միջամտությամբ։

AS պարբերականի փոխանցմամբ՝ այս աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով.

  • Մրցավարների սխալների աճով, հատկապես, կարմիր քարտերին առնչվող դրվագներում
  • Կիսաավտոմատ խաղից դուրս վիճակի որոշման համակարգի ներդրմամբ, որը բարելավել է տեխնիկական միջամտությունների ճշգրտությունն ու հաճախությունը։

VAR-ի ամենահաճախակի միջամտությունները վերաբերել են 11-մետրանոցների նշանակմանը. մրցաշրջանի ընթացքում տեսասարքավորումները նպաստել են 86 11-մետրանոցի նշանակման:

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում VAR համակարգից ամենաշատը տուժել են «Ալավեսը» և «Ռեալ Մադրիդը»՝ մրցավարի որոշումը 16 անգամ փոխվել է հօգուտ նրանց մրցակիցների։

Ի հակադրություն՝ «Բարսելոնան» դարձել է VAR-ի հիմնական շահառուն՝ նույն թվով՝ այսինքն 16 անգամ համակարգը մրցավարին օգնել է փոխել որոշումը՝ հօգուտ կատալոնական ակումբի։

Անցած մրցաշրջանում VAR-ը ռեկորդային՝ 8 գոլ է չեղարկել «Ռեալ Մադրիդի» օգտին, ինչը Լա Լիգայի ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրորդ տեղում է «Վիլյառեալը», որը զրկվել է 6 խփած գոլից։

Միևնույն ժամանակ «Վալենսիայի», «Ռայո Վալյեկանոյի», «Խետաֆեի» և «Բետիսի» գոլերը ոչ մի անգամ չեն չեղարկվել տեսակրկնությունների համակարգի կողմից։

Հաճախակի VAR-ը չեղարկել է «Լաս Պալմասի» (6 գոլ) և «Բարսելոնայի» (5 գոլ) մրցակիցների գոլերը՝ նրանց դարձնելով համակարգից առավել շահող թիմեր:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված