Հոդվածներ

Մբապեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ
04.04.2024
1853 0

ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ դեռ փետրվարի սկզբին, հաղորդում է Marca–ն։

Պաշտոնական հայտարարությւոնը կախված է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» ու ՊՍԺ–ի ելույթներից։ Եթե երկու ակումբներն էլ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճեն, ապա Մբապեի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի Լիգա 1–ի վերջին տուրից հետո՝ մայիսի 18/19–ին։

Ցանկացած պարագայում, կողմերի միջև պաշտոնական հայտարարությանը պետք է սպասել Եվրո–2024–ի մեկնարկից առաջ, քանի որ 25–ամյա ֆուտբոլիստը ցանկանում է այդ մրցաշարում առանց հավելյալ ճնշման հանդես գալ։

Ինչ վերաբերվում է շնորհանդեսին, ապա «Ռեալ Մադրիդը» կփորձի այն անցկացնել Թեյլոր Սվիֆթի համերգից մեկ կամ երկու օր առաջ՝ մայիսի 29–ին կամ 30–ին։


Ամենակարդացված