• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» կասկածներ ունեն «Բայերի» խաղացողի տրանսֆերի վերաբերյալ

Հոդվածներ

«Ռեալում» կասկածներ ունեն «Բայերի» խաղացողի տրանսֆերի վերաբերյալ
04.04.2024
1908 0

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով:

Relevo-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբում» կասկածներ ունեն, քանի որ 23-ամյա նիդերլանդցին նույնքան հաջող չի գործում պաշտպանության, որքան հարձակման ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում Ֆրիմպոնգն անցկացրել է 35 խաղ, խփել 12 գոլ ու կատարել 11 ասիստ:

Transfermarkt-ը նիդերլանդցու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված