• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բերնարդու Սիլվա․ «Կարծում եմ՝ «Ռեալը» ցանկանում է վրեժ լուծել նախորդ մրցաշրջանի համար»

Հոդվածներ

Բերնարդու Սիլվա․ «Կարծում եմ՝ «Ռեալը» ցանկանում է վրեժ լուծել նախորդ մրցաշրջանի համար»
17.04.2024
1721 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (17.04, 23:00): Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 3–3 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը «Էթիհադու՞մ», ես կրկին չեմ դիտել այդ խաղը, սակայն հիշում եմ մեր մարտավարությունը։ Այնուամենայնիվ, ես կարծումեմ, որ «սերուցքայինների» կազմն ավելի ուժեղ է դարձել նախորդ մրցաշրջանի համեմատ և այսօր լիովին  այլ հանդիպում է սպասվում։ Կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը» կփորձի վրեժ լուծել այդ պարտության համար»։

«Մենք ցանկանում ենք պատմություն կերտել՝ հաղթել ԱՊԼ–ն վերջին 7 տարում 6–րդ անգամ և չորրորդն անընդմեջ, ինչպես նաև ՉԼ–ի գավաթին տիրանալ երկրորդ անգամ անընդմեջ։ Եթե մենք կարողանանք երկրորդ տարին անընդմեջ թրեբլ նվաճել, ապա դա հիանալի ժառանգություն կլինի։ Մենք հասկանում ենք, որ դա դժվար իրագործելի է, սակայն հենց այդ հանգամանքն է մեզ մոտիվացնում»։

«Մոդրիչն ու Կրոսն ինձ համար օրինակ են և ոգեշնչման աղբյուր, քանի որ նրանք հանդես են գալիս նույն դիրքում, ինչ ես։ Չնայած բոլոր հաջողություններին՝ Լուկան և Տոնին շարունակում են բարձր խաղամակարդակում մնալ առ այսօր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈՒԵՖԱ–ի կայքի (լուսանկար)

Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»

Գվարդիոլա․ «Մարդիկ մտածում են, որ ես կատակում եմ, երբ գովում եմ «Ռեալին», սակայն դա այդպես չէ»

Բելինգեմ․ «Հուսով եմ՝ վաղը կհաղթենք»


Ամենակարդացված