Հոդվածներ

Ռոդրիգոն կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակ ունի
11.11.2025
555 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն մտածում է ակումբից հեռանալու մասին, հայտնում է The Madrid Views–ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլցուն չի բավարարում իր ներկայիս դերը թիմում․ նա դժգոհ է այս մրցաշրջանում ստացած խաղային ժամանակից և արդեն դիտարկում է թիմը փոխելու տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է լսել առաջարկներ ֆուտբոլիստի վերաբերյալ, սակայն դիտարկվում է միայն ամբողջական տրանսֆերը․ վարձակալության տարբերակը բացառվում է։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, Ռոդրիգոն կցանկանար կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 16 խաղի և կատարել երեք գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված