Հոդվածներ

Նաչոն կասկածներ ունի
02.04.2024
764 0

Մադրիդի «Ռեալի» 34–ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը պայմանագրի երկարաձգման հարցում դեռ որոշում չի կայացրել, հաղորդում է Relevo–ն։

Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են իսպանացի ֆուտբոլիստին պահել ակումբում՝ հաշվի առնելով, որ նա կարող է խաղալ պաշտպանության ցանկացած գոտում։

Այնուամենայնիվ, Նաչոն չի շտապում երկարաձգել այս ամառ ավարտվող պայմանագրի ժամկետը, քանի որ հասկանում է՝ պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակ է ունենալու։

Հիշեցնենք, որ Նաչոն մադրիդյան ակումբի սան է և հիմնական թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ժամանակաշրջանում նա մասնակցել է 353 հանդիպման, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված