• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Ալեքսանդր-Արնոլդը

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Ալեքսանդր-Արնոլդը
17.09.2025
175 0

Տրենտ Ալեքսանդր Արնոլդը բաց կթողնի մոտ 2 ամիս։ 

«Մարսելի» դեմ խաղի 3-րդ րոպեին անգլիացի պաշտպանը ազդրի հետին մկանի վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։ 

Լրագրող Արնաչի Ռոդրիգեսի տեղեկություններով, Տրենտի վերականգնման համար կպահանջվի 6-8 շաբաթ։

Այդ կերպ նա մեծ հավանականությամբ բաց կթողնի «Ատլետիկոյի» , «Յուվենթուսի» և «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումները։ Եթե վերականգնման գործընթացը ավելի երկար տևի, ապա նա չի մասնակցի նաև «Լիվերպուլի» դեմ նոյեմբերի 4-ին կայանալիք հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված