2021 թվականին համացանցում տարածվեցին ձայնագրություններ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից, որոնցում նա չափազանց կտրուկ էր արտահայտվում ակումբի նախկին խաղացողների և մարզիչների մասին։ Մասնավորապես, նա Կրիշտիանու Ռոնալդուին անվանել էր «ապուշ», Վիսենտե Դել Բոսկեին՝ «հիմար», իսկ Ռաուլին ու Իկեր Կասիլյասին՝ «խարդախներ»։ Այս ձայնագրությունները բավականին հին էին․ ամենաթարմը՝ 2012 թվականից։
2022 թվականին դատարանի կողմից կայացված որոշման համաձայն՝ El Confidencial պարբերականը պարտավորվեց Ֆլորենտինո Պերեսին վճարել 1 եվրո փոխհատուցում (սիմվոլիկ գումար, որը պահանջել էր «Ռեալի» նախագահը)՝ նրա պատվի և արժանապատվության իրավունքները խախտելու համար։ Բացի այդ, դատարանը պարտադրեց դադարեցնել Պերեսին ուղղակիորեն առնչվող որևէ ձայնագրության հրապարակումը։
Այսօր հայտնի դարձավ, որ Իսպանիայի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Մադրիդի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով El Confidencial-ը և դրա խմբագիր Իգնասիո Կարդերոն ճանաչվել են մեղավոր՝ Մադրիդի ակումբի նախագահի պատվի ապօրինի ոտնահարման համար։ Այսպիսով, նախկինում նահանգային դատարանի հաստատած որոշումը դարձել է վերջնական։
Դատավորն իր որոշմամբ նաև պարտադրել է՝
Fanat, Realmadrid.am