Հոդվածներ

«Ռեալը» հոգին սատանային է ծախել Մբապեի համար
02.04.2024
2840 0

Marca–ի լրագրող Դելֆինա Մերելոյի կարծիքը

«Մբապեն անցել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստից դեպի սատանա ճանապարհը։ Արդեն ՊՍԺ–ում նա սկսում է խնդիրներ ստեղծել․ դժգոհ դեմք է ընդունում փոխարինվելիս, ինչից հետո խաղադաշտից հեռանալիս չի սեղմում մարզչի ձեռքը։

Նա միանգամից գնում է հանդերձարան, մինչև վերջ չի նայում իր թիմի խաղը և հադիպման ընթացքում գրառումներ է կատարում սոցիալական ցանցերում։

Սակայն այս բոլորը մանրուքներ են այն բանի համեմատ, թե նա ինչեր կարող է անել «Ռեալում»՝ խախտելով հանդերձարանի ներդաշնակությունը։ Հավանականություն կա, որ Մբապեն կզբաղեցնի հարձակման ձախ եզրը, որտեղ իրեն շատ լավ է զգում Վինիսիուս Ժունիորը։ Կարող է զգալիորեն կրճատվել նաև Ռոդրիգոյի խաղաժամանակը։ 

Հնարավոր է՝ դրա պատճառով խնդիրներ չառաջանան, սակայն հստակ է, որ «Ռեալը» հոգին սատանային է ծախել Մբապեի համար։ «Արքայական ակումբը» ստիպված է պաշտպանվել առանց Մբապեի օգնության, իսկ ԶԼՄ–ների ամբողջ ուշադրությունը նրա ուղղությամբ է սևեռված լինելու»։


Ամենակարդացված