• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Հայտնի է, թե ինչու է Ռամոսը բացակայում «Սելտայի» հետ հանդիպման հայտացուցակից

Հոդվածներ

Marca. Հայտնի է, թե ինչու է Ռամոսը բացակայում «Սելտայի» հետ հանդիպման հայտացուցակից
02.01.2021
2803 0

Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում ընդունելու է «Սելտային»:

«Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը բացակայում է թիմի հայտացուցակից:

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին չի ընդգրկվել հայտացուցակում ստամոքսի խնդրի պատճառով: Ամենայն հավանականությամբ Ռամոսին կփոխարինի Նաչոն կամ Միլիտաոն:

«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը մեկնարկելու է հունվարի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված