Հոդվածներ

Անչելոտի. «Լավ նշան է, որ «Ռեալին» չեն համարում ՉԼ-ի ֆավորիտ»
06.09.2022
2094 0

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի առաջին խաղում մրցելու է «Սելթիկի» հետ: 

«Արքայական ակումբի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մրցաշարից ունեցած սպասելիքներից:

«Լավ նշան է, որ «Ռեալին» չեն համարում ֆավորիտ: Նախորդ տարի ավելի քիչ էին հավատում: Հույս ունեմ՝ կրկին կկարողանանք դուրս գալ եզրափակիչ ու նվաճել տիտղոսը»,- իտալացու խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Սելթիկ» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է  սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:




Ամենակարդացված