• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկաս Վասկեսը կարիերայի շարունակության տարբերակ ունի Լա Լիգայում

Հոդվածներ

Լուկաս Վասկեսը կարիերայի շարունակության տարբերակ ունի Լա Լիգայում
04.08.2025
202 0

Լուկաս Վասկեսը շարունակում է իր համար նոր ակումբ փնտրել։ Փորձառու իսպանացին Լա Լիգայում մնալու տարբերակ ունի։ Ըստ Marca-ի, նրա տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է «Էսպանյոլը»։ 

Հիշեցնենք, որ իր կարիերայի մեկնարկում Վասկեսը հնարավորություն ունեցել է հանդես գալու կատալոնական ակումբի կազմում։ Օրերս տեղեկություններ սկսեցին շրջանառվել նաև այն մասին, որ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են «Միլանն» ու «Յուվենթուսը»։

34-ամյա Վասկեսը լքեց «Ռեալը»՝ թիմում անցկացնելով 402 հանդիպում։ Այդ ընթացքում նա հասցրել է նվաճել 23 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված