Հոդվածներ

Անդրեյ Լունինը հայտարարություն է տարածել իր ապագայի վերաբերյալ
04.08.2025
194 0

Չնայած բազմաթիվ առաջարկներին, Անդրեյ Լունինը որոշում է կայացրել մնալ Մադրիդի «Ռեալում»։ Ուկրաինացին այս մասին հայտնել է El Chiringuito-ի եթերում։

Նախորդ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և բաց թողել 19 գոլ։ Նա վեց չոր հանդիպում է անցկացրել։  Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Լունինի ծառայություններով հետաքրքրված են մի քանի եվրոապական ակումբներ՝ այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Գալաթասարայը»։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված