«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին պատասխանել է՝ արդյո՞ք «Ռեալի» ամառային տրանսֆերները կապված են կատալոնական ակումբի հետ մրցակցելու ցանկության հետ։ Անցած մրցաշրջանում «Կապտանռնագույնները» չորս անգամ հաղթել են «Արքայական ակումբին»։
- Անցած մրցաշրջանում դուք հաղթեցիք բոլոր չորս «Էլ Կլասիկոներում»։ «Ռեալին» անհանգստանու՞մ է «Բարսելոնայից»:
- Իհարկե, անհանգստանում են։ Մենք հաղթեցինք նրանց չորս խաղից չորսում։ Այդպիսի բան երբեք չի եղել պատմության մեջ։ Բավականին տրամաբանական է, որ նրանք անհանգիստ են։ Անցած մրցաշրջանում մեր թիմը տպավորիչ էր, իսկ նրանք ոչինչ չհաղթեցին։ Այժմ «Ռեալը» շատ լավ ֆուտբոլիստներով է համալրվել, դա ճշմարտություն է։ Սակայն կտեսնենք՝ ինչ կանեն առաջիկա մրցաշրջանում։ Նրանք հիանալի թիմ ունեն, բայց մենք պետք է հավատանք ինքներս մեզ,- Գավիի խոսքերը փոխանցում է AS-ը։
Այս ամառ «Ռեալին» միացել են պաշտպաններ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, Դին Հաուսենը, Ալվարո Կառերասը, ինչպես նաև վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն։
Fanat, Realmadrid.am