Հոդվածներ

Ռոդրիգոն նախապայման ունի
29.07.2025
944 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն չի պատրաստվում տեղափոխվել «Տոտենհեմ»։ Այս մասին հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան։

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե լոնդոնյան ակումբը հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով և սկսել է պայքար նրա համար, սակայն իրականում «Տոտենհեմը» միայն համապատասխան հարցում է կատարել, և ակումբների միջև բանակցություններ չեն ընթանում։

Նշվում է, որ Ռոդրիգոն պատրաստ է լքել «Ռեալը» միայն ավելի բարձր կարգ ունեցող ակումբի համար, քան «Տոտենհեմն» է։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված