• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի դատախազությունն ազատազրկում է պահանջում Ասենսիոյի համար

Հոդվածներ

Իսպանիայի դատախազությունն ազատազրկում է պահանջում Ասենսիոյի համար
02.08.2025
242 0

Իսպանիայի դատախազությունը պահանջում է երկու ու կես տարվա ազատազրկում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի համար։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։ Գործը վերաբերում է ինտիմ տեսանյութի տարածմանը։

Նույն գործով անցնում են ևս երեք ֆուտբոլիստ, որոնց համար պահանջվում է չորս տարի յոթ ամիս ազատազրկում։ Ենթադրվող հանցագործությունը տեղի է ունեցել 2023 թվականին։

2025 թվականին Իսպանիայի Գրան Կանարիայի քննչական դատարանը քրեական գործ է հարուցել Ասենսիոյի և նրա նախկին թիմակիցներ Անդրես Գարսիայի, Ֆերրան Ռուիսի և Խուան Ռոդրիգեսի նկատմամբ։ Նրանց մեղադրում են երկու կանանց մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութի նկարահանման և տարածման համար՝ առանց կանանց համաձայնության։ Նշվում է, որ նրանցից մեկն

Չնայած նրան, որ Ասենսիոն չի մասնակցել տեսանյութի նկարահանմանը, նա մեղադրվում է գաղտնիք հրապարակելու մեջ։ Դատավորը գտնում է, որ կան ապացույցներ, որ Ասենսիոն պահանջել է տեսանյութը՝ գիտակցելով, որ այն ձեռք է բերվել առանց կանանց համաձայնության և պահպանվել է, չնայած նրանց ջնջելու պահանջին։

Ռաուլ Ասենսիոն 22 տարեկան է, նա «Ռեալի» սան է։ Իսպանացին թիմի հիմնական կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am