Հոդվածներ

Ասենսիո. «Ռեալը» դեռ առաջընթացի կարիք ունի»
22.11.2021
1884 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով «Գրանադայի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ, կիսվել է իր տպավորություններով և խոսել թիմի վիճակի մասին։

«Գոհ եմ նրանից, թե ինչպես ընթացավ հանդիպումը։ Միշտ դժվար է միջազգային դադարից հետո վերադարձնել խաղային ռիթմը, սակայն թիմը բավական կազմակերպված հանդիպում անցկացրեց։ Մենք լավ խաղ անցկացրինք, և որ ամենակարևորն է, վաստակեցինք երեք միավոր։ 

Մենք պետք է լավ ուսումնասիրենք այս հանդիպումը, քանի որ 2-0 հաշվի ժամանակ նրանք կարողացան մեկ գոլ խփել և ունեին ևս մեկ շանս հաշվի մեջ հավասարություն մտցնելու համար։  «Ռեալը» դեռ առաջընթացի կարիք ունի». նշել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված