Հոդվածներ

Զիդանի երազանքը, որն այդպես էլ իրականություն չդարձավ
04.08.2025
263 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան ու մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում երազել է խաղալ «Մարսելի» կազմում։

««Մարսել» ակումբը լավ վիճակում է։ Ես երբեք չեմ խաղացել այստեղ, բայց դա իմ երազանքն էր, որը երբեք իրականություն չդարձավ։ Այստեղ լինելը, ենթակառուցվածքներին ծանոթանալը շատ հաճելի է: Սա մեծ ակումբ է, ու այստեղ շատ հետաքրքիր բաներ կան», – Զիդանի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։

Հիշեցնենք՝ որպես ֆուտբոլիստ՝ Զիդանը խաղացել է լ Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում», «Բորդոում» և «Կանում»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված