Հոդվածներ

Հայտնի է, թե որ դեպքում «Ռեալը» կիրականացնի Տչուամենիի տրանսֆերը
18.05.2022
2608 0

Ֆրանսիացի լրագրող Ֆաբրիս Հոկինսի փոխանցմամբ, գալիք ամռանը «Ռեալը» մեծ հավանականությամբ չի կարողանա իրականացնել Տչուամենիի տրանսֆերը։

Կարլո Անչելոտին գոհ է իր կիսապաշտպաններից և ցանկանում է պահպանել այդ գոտում հանդես եկով ֆուտբոլիստներին։ 

Տչուամենին կարող է տեղափոխվել «Արքայական» ակումբ, եթե կիսապաշտպաններից որևէ մեկը որոշի հեռանալ։ Հնարավոր է, որ այդ ֆուտբոլիստը լինի Դանի Սեբալյոսը, ում՝ «Բետիս» վերադարձի մասին խոսակցությունները շարունակվում են։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված