Հոդվածներ

ESPN. Ռոդրիգոն համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ»
03.08.2025
208 0

ESPN-ի տեղեկություններով, անգլիական «Լիվերպուլը» բանակցություններ է վարել Ռոդրիգո Գոեսի հետ՝ վերջինիս անձնական պայմանագրի շուրջ։

Ըստ աղբյուրի, 24-ամյա բրազիլացին ընդունել է «Լիվերպուլի» առաջարկած պայմանները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։ 

Ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 14 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված