• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ժոան Լապորտան գտնում է, որ «Բարսելոնան» դեռևս կարող է հաղթել Լա Լիգան

Հոդվածներ

Ժոան Լապորտան գտնում է, որ «Բարսելոնան» դեռևս կարող է հաղթել Լա Լիգան
29.02.2024
837 0

Ժոան Լապորտան կարծում է, որ «Բարսելոնան» դեռ շարունակում է մնալ Լա Լիգան հաղթելու հավակնորդների թվում։ 

Ակումբի նախագահը համաձայնել է գլխավոր մարզիչ Չավիի այն մտքի հետ, որ թիմը լավ ելույթների ունենալու պարագայում դեռ կարող է հռչակվել Իսպանիայի չեմպիոն։ 

«Իհարկե, Լա Լիգան հաղթելու շանսեր դեռ կան». նշել է Լապորտան։

Առաջնությունում վերջին չորս խաղերում Չավիի թիմը հաղթանակներ է տոնել։ 

Ներկա պահին «Բարսելոնան» 8 միավորով զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին» և երկու միավորով հետ է մնում երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված