Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ դժգոհ են Անչելոտիից
29.02.2024
2455 0

The Athletic-ի փոխանցմամբ, Նաչո Ֆերնանդեսը, Կեպան և Արդա Գյուլերը դժգոհ են Կարլո Անչելոտիից վստահության պակաս զգալու պատճառով։

Նաչոյին դուր չի գալիս այն, որ մարզիչը նրան հաճախ է փոխարինում, երբ խաղադաշտում գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում։ Պաշտպանը կարծում է, որ այս մրցաշրջանում իրեն չեն վստահում այնպես, ինչպես դա անում էին նախորդի ժամանակ։

Ամռանը Նաչոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, և նա չի կարծում է,  որ Անչելոտիի՝  թիմում մնալու դեպքում,  նրան նոր պայմանագիր չեն առաջարկի։ 

Կեպան դժգոհ է, որ հիմնական կազմում իր տեղը զիջել է Անդրեյ Լունինին, և որ Անչելոտին որևէ կերպ չի բացատրել իր որոշումը։ 

Իսպանացի դարպասապահը այս պահին վարձավճարային հիմունքներով է հանդես գալիս «Արքայական» ակումբի կազմում, և եթե իրադարձություններ շարունակվեն ընթանալ նույն սցենարով, ապա շատ մեծ հավանականությամբ Կեպան ամռանը կլքի «Ռեալը»։ 

Գյուլերն իր հերթին դժգոհ է, որ շատ քիչ է խաղաժամանակ ստանում։ «Սևիլիայի» դեմ կայացած խաղում նա կարծես թե պետք է դուրս գար խաղադաշտ, սակայն Մոդրիչի գոլից հետո Անչելոտին փոխեց իր որոշումը և խնդրեց նրան նորից նստել պահեստայինների նստարանին։ 

Վնասվածքներից ապաքինվելուց հետո թուրք ֆուտբոլիստը «Սերուցքայինների» կազմում ստացել է ընդամենը 92 րոպե խաղաժամանակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված