• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են երրորդ քուիզի հաղթողները

Հոդվածներ

Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են երրորդ քուիզի հաղթողները
23.02.2024
1369 0

Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի կազմակերպած երրորդ ինտելեկտուալ քուիզի հաղթողները հայտնի են.

1-ին տեղում է «N.A.220218» օգտատերը, որը տվել է 10 ճիշտ պատասխան` ամենակարճ ժամանակահատվածում: Նա արժանանում է ուղևորության Մադրիդի «Ռեալի» տնային խաղին՝ համաձայն մասնակցության դրույթների և պայմանների։ Երազանքն արդեն իրականություն է։

2-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Մադրիդի «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկներ, իսկ 7-16-րդ տեղերը՝ թիմի տարբերանշանով դրոշներ։ 

Հաղթողների հետ կապ կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Շնորհավորում ենք հաղթողներին, ինչպես նաև հիշեցնում, որ  մեկնարկել է չորրորդ քուիզը, որին կարող են մասնակցել նախորդ երեք մրցույթներին մասնակցած օգտատերերը։ 

4-րդ քուիզը կավարտվի հաջորդ ուրբաթ` 10:00-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ:

Մաղթում ենք հաջողություն

Hala Madrid y Nada Mas!

Առաջին քուիզի արդյունքները կարող են տեսնել այստեղ

Երկրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել այստեղ


Ամենակարդացված