Հոդվածներ

Adidas–ը «Ռեալին» առաջարկել է գնել գերմանացի կիսապաշտպանին
22.02.2024
3136 0

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով հետաքրքրված են թոփ ակումբներ, սակայն նա մինչև 2025 թվականը մտադիր չէ փոխել ակումբը, հաղորդում է Sport Bild–ը։

20–ամյա կիսապաշպանը ցանկանում է շատ փորձ հավաքել Չեմպիոնների լիգայում, որպեսզի այլ ակումբ տեղափոխվի հիմնական կազմի ֆուտբոլիստի կարգավիճակով։

Վիրցով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», սակայն Adidas ընկերությունը ցանկանում է, որ գերմանացի կիսապաշտպանը տեղափոխվի Մադրիդ, քանի որ նրա հետ համագործակցում է։

«Ռեալը» կիսապաշտպանությունը ծրագրում է ուժեղացնել 2025 թվականին, ինչը համապատասխանում է Վիրցի ծրագրերին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։


Ամենակարդացված