Հոդվածներ

Կուրտուա. «Մենք որոշ բաներ ավտոմատ կերպով ենք անում»
19.06.2025
157 0

Օրերս «Ռեալը» ոչ ոքի խաղաց Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ» ակումբի հետ։

Խաղից հետո «Սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ թիմը դեռ չի հարմարվել Ալոնսոյի պահանջներին։ 

«Ալոնսոն ցանկանում է տեսնել իր ֆուտբոլը։ Դա տարբեր ֆուտբոլ է հարձակվելիս և տարբեր ֆուտբոլ պաշտպանվելիս։

Մենք չորս տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ և որոշ բաներ անում ենք ավտոմատ կերպով։

Պետք է վերափոխենք մեր խաղը ըստ նոր մարզչի պահանջների, բայց դա տեղի չի ունենա չորս օրում։

Մենք փորձում ենք, տեսանյութեր ենք դիտում, շատ ենք քննարկում։ Ամեն ինչ ավելի լավը կդառնա։ Մենք շատ դասեր կքաղենք առաջին խաղից». նշել է բելգիացի դարպասապահը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված