Հոդվածներ

As. «Ռեալը» հրաժարվել է Շտիլերին ձեռք բերելու մտքից»
21.06.2025
228 0

«Ռեալը» ձեռք չի բերի «Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլերի տրանսֆերային իրավունքները։ 

As-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը փոխել է իր որոշումը, սակայն պատճառների մասին հստակ տեղեկատվություն դեռևս չի նշվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շտուտգարտը» իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի ոչ պակաս, քան 50 մլն եվրո։ 

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 47 հանդիպման, դարձել 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչ 2028 թվականի հունիսի 30-ը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված