Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» խաղից հետո
05.02.2024
1373 0

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ատլետիկոյի» հետ։ Արձանագրվեց 1-1 հաշիվը։

1. Բրահիմն այս մրցաշրջանում «գոլ+գոլային փոխանցում» համակարգում վաստակել է 10 միավոր (7+3):

2. Ընթացիկ մրցաշրջանում Բրահիմը 7 գոլից 6–ը խփել է «Ռեալի» մեկնարկային կազմում ընդգրկվելուց հետո։ 4 դեպքում նրա գոլերը խաղում առաջինն էին»։

Կարվախալը 400–րդ հանդիպումն ացկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

3. Լյորենտեն «Ատլետիկոյի» երկրորդ ամենաուշ գոլը խփեց «Բեռնաբեուում»՝ դերբիի պատմության մեջ (92:38)։ Առաջինը Կասիլյայի ինքնագոլն էր 2003 թվականին (95:03)։

4. Սիմեոնեի ղեկավարությամբ «Ատլետիկոն» 5–րդ անգամ Լա լիգայի մեկ մրցաշրջանում երկու խաղում էլ չպարտվեց «Ռեալին»։


Ամենակարդացված