Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք դժգոհ ենք, քանի որ արժանի էինք հաղթանակի»
05.02.2024
1350 0

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ատլետիկոյի» հետ։ Արձանագրվեց 1-1 հաշիվը։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Լավ հանդիպում էր, մենք հիանալի խաղացինք, սակայն վերջնամասում գնդակ բաց թողեցինք։ Պարզ էր, որ դժվար վերջնամաս է լինելու, սակայն մենք դժգոհ ենք, քանի որ արժանի էինք հաղթանակի։

Այսպես թե այնպես, պետք է հանգստություն պահպանել, քանի որ ավելի լավ է մեկ միավոր, քան ոչինչ։ Մենք երջանիկ ենք և հանգիստ, քանի որ առաջատար ենք Լա լիգայում։ Հաջորդ շաբաթ հնարավորություն կունենանք ևս մեկ կարևոր հաղթանակ տոնելու։

«Չնշանակված 11 մետրանո՞ցը, չեմ մեկնաբանի, իմաստ չկա դա քննարիկելու, պետք է առաջ շարժվել»։

«Ինչու մեկնարկային կազմ մտավ Բրահիմը, ոչ թե Խոսելու՞ն, եթե ես նախընտրեի Խոսելուին, պետք է փոխեինք ամբողջ պաշտպանողական համակարգն այդ խաղում, այդ պաատճառով էլ ընտրեցի Բրահիմին»։

«Նաչոյի սխա՞լը, «Ատլետիկոն» հաղթեց մենապայքարը վերևում, նրանք պարզապես ավելի շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն»։

«Ես ուրախ եմ, որ մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում։ Այս թիմին պայծառ ապագա է սպասվում»։

«Վինիսիուսը փորձում էր մասնակցել դերբիին, սակայն ցավեր զգաց։ Կամավինգան վնասվածք չի ստացել, փոքր քերծվածք է։ Ռյուդիգերն առաջվա պես անհարմարություն է զգում, սակայն հուսով եմ, որ պատրաստ կլինի «Ժիրոնայի» դեմ խաղին»։

«Լունինը փայլուն հանդիպում անցկացրեց և հիանալի սեյվ կատարեց Գրիզմանի հարվածի ժամանակ։ Կարվախալը նույնպես հրաշալի տեսք ուներ»։

«Հունվարին կազմը ուժեղացնելուց հրաժարվե՞լը, մենք յուրահատուկ հանդիպում անցկացրինք։ Երկու ֆուտբոլիստ, որոնք կարող էին խաղալ կենտրոնում, շարքից դուրս էին մնացել։ Հաջորդ խաղում նրանք երկուսն էլ կլինեն»։


Ամենակարդացված