Հոդվածներ

Հայտնի է՝ երբ ԶԻդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը
06.08.2025
985 0

Լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կստանձնի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

Այս մասին հայտարարել է RMC հեռուստաալիքի լրագրող Ժիլբեր Բրիսբուան, որի խոսքով՝ ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հեռանալու է պաշտոնից աշխարհի առաջնությունից հետո, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

«Մեկ տարի հետո մենք Զիդան ենք ունենալու։ Ամեն ինչ արդեն որոշված է, ի՛նչ ուրախություն է դա», – ասել է նա։

53-ամյա Զիդանը եղել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 2016-ից 2018 և 2019-ից 2021 թվականներին եղել է «Ռեալի» գլխավոր մարզիչը՝ ակումբի հետ երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։

Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո նա այլևս մարզչական գործունեությամբ չի զբաղվել։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված