• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է գերազանցել ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդը

Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է գերազանցել ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդը
06.08.2025
655 0

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է առաջարկ կատարել  Մադրիդի «Ռեալին»՝ բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Fichajes պորտալը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը ցանկանում է օգտվել այն անորոշ իրավիճակից, որը ստեղծվել է Վինիսիուսի և «Ռեալի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ աշխատավարձի հարցում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Անգլիական ակումբը պատրաստվում է գերազանցել ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդն ու բրազիլացու տեղափոխության համար «Արքայական ակումբին» առաջարկել 200 միլիոն եվրո։

Ներկայում ռեկորդը պատկանում է «Լիվերպուլին», որը 2025 թվականի հունիսին 125 միլիոն եվրոյով «Բայերից» գնել էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին (ըստ Transfermarkt-ի)։

Նշենք, որ Վինիսիուսի հնարավոր տրանսֆերը կարող է դառնալ երկրորդ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ՝ զիջելով միայն Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությանը (222 միլիոն եվրո):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված