Հոդվածներ

Պաշտոնական. Միլիտաոն նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ
23.01.2024
1140 0

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց 26-ամյա կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ մինչև 2028 թվականը նոր պայմանագիր կնքելու մասին։

Բրազիլացի պաշտպանը «Արքայական ակումբ» էր տեղափոխվել 2019 թվականին՝ «Պորտուից»։ Այս ժամանակահատվածում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 143 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալի» կազմում նա նվաճել է ինը տիտղոս՝ մեկ Չեմպիոնների լիգա, մեկ Եվրոպայի սուպերգավաթ, մեկ Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Իսպանիայի առաջնություն, մեկ Իսպանիայի գավաթ և երեք Իսպանիայի սուպերգավաթ։

Այս պահին նա վերականգնվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել է մրցաշրջանի սկզբում։


Ամենակարդացված