Հոդվածներ

Ինչո՞ւ Մբապե, եթե կա Բելինգեմ
08.01.2024
1763 0

AS-ի ֆրանսիացի լրագրող Ֆեդերիկ Հերմելի բլոգը

«Պետք է ուղիղ ասել՝ ինչքան երկար Մբապեն մտածի իր ապագայի մասին, այնքան երկար հեռու կմնա «Ռեալից»: Եվ նա մի քանի պատճառ ունի ՊՍԺ-ում մնալու համար:

Առաջինը մարզական նախագիծն է, քանի որ փարիզցիներն իրենց թիմը կառուցել են 25-ամյա հարձակվողի շուրջ՝ թիմից հեռացնելով Մեսիի ու Նեյմարի պես աստղերին:

Երկրորդը, Էնրիկեի օրոք Մբապեն ավելի շատ ազատություն է ստացել, իսկ երրորդ պատճառն այն է, որ նա գիտի՝ «Ռեալ Մադրիդն» իրեն չի առաջարկի այն խելահեղ աշխատավարձի անգամ կեսը, որը նա կարող է ստանալ Փարիզում:

Բայց կա ևս մեկ պատճառ, որը, հնարավոր է, ամենակարևորն է և, որը չէին սպասում անգամ ամենալավատես մադրիդցիները. թիմը Բելինգեմ ազգանունով տաղանդ ունի, որը գրացվել է բոլոր «սերուցքայինների» սրտերը և այս պահին Լա լիգայի ու հնարավոր է, ամբողջ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է:

Բրիտանացին 5 տարի ավելի երիտասարդ է, քան Մբապեն, իսկ Մբապեն չափից երկար է մտածում: Նրա անվճռականությունը դեռ կհասցնի խանգարել կարիերային»:


Ամենակարդացված