Հոդվածներ

«Ռեալի» համար՝ Վիտինյային ձեռք բերելու լավագույն պահը
09.08.2025
555 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի 25-ամյա կիսապաշտպան Վիտինյայով։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տվյալներով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո հնարավոր կլինի նրան գնել 90 մլն եվրոյով։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ֆրանսիական գրանդն այս ամառ մտադիր չէ վաճառել կիսապաշտպանին։

Անցած մրցաշրջանում Վիտինյան բոլոր մրցաշարերում  անցկացրել է 59 խաղ, խփել ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանֆերային արժեքը կազմում է 80 մլն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված