Հոդվածներ

Կուրտուա. «Ազարը փոքր-ինչ ընկճված է»
02.10.2020
2252 0

«Ռեալի» դարպապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր հայրենակից Էդեն Ազարի նոր վնասվածքի մասին տեղեկությունը:

«Ազարը փոքր-ինչ ընկճված ու ճնշված է: Նա հիանալի էր մարզվել ու անհամբերությամբ էր սպասում խաղադաշտ վերադառնալուն: Նոր վնասվածքը որոշակիորեն հետաձգում է նրա վերադարձը, սակայն, գլխավորն այն է, որ ոտնաթաթի հետ խնդիրներ այլևս չկա»,- եզրափակել է Կուրտուան:

Հիշեցնենք, որ Ազարը բաց էր թողել Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղը, որում «արքայական» ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով: Միակ գնդակը 65-րդ րոպեին խփել էր Վինիսիուսը:

Fanat, Realmadrid.am

     


Ամենակարդացված