Հոդվածներ

«Կոմոն» բաց չի թողել Նիկո Պասին 40 մլն եվրոյի դիմաց
07.08.2025
139 0

«Տոտենհեմը» չի կարողացել ձեռք բերել Նիկո Պասին։ 

Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբւ 40 մլն եվրո է առաջարկել արգենտինացու տրանսֆերի համար, սակայն «Կոմոն» մերժել է այն։ Իտալական ակումբը ցանկանում է 70 մլն եվրո ստանալ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արդյունքում։

Նշվում է, որ «Կոմոն» բանակցություններ կսկսի միայն այն պարագայում, երբ առնվազն 60 մլն եվրոյի առաջարկ ստանա։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» ունի Պասի տրանսֆերը հետ գնելու իրավունք։

Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանում Նիկոն «Կոմոյի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված