Հոդվածներ

«Սիթին» «Ռեալից» վտանգ է զգում
09.08.2025
462 0

«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին այս պահին դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ՝ չնայած «Քաղաքայինները» պատրաստվում են առաջիկա օրերին 29-ամյա իսպանացուն առաջարկել նոր պայմանագիր։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը տեղյակ է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրվածությունից և դա դիտարկում է որպես «իրական սպառնալիք»։ «Սերուցքայինների» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լավ հասկանում են, որ ներկայումս շուկայում չկա կիսապաշտպան, որը Ռոդրիի մակարդակին մոտ լինի։

Իր հերթին՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստում է նոր պայմանագիր մինչև 2029 թվականը, որը Ռոդրիին կդարձնի Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող կիսապաշտպանը։

Ռոդրին «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 265 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել է 32 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված