• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լիվերպուլը» իր երկրպագուներին հոգեբանական աջակցություն է առաջարկել

Հոդվածներ

«Լիվերպուլը» իր երկրպագուներին հոգեբանական աջակցություն է առաջարկել
02.06.2022
2040 0

«Լիվերպուլը» աջակցություն կցուցաբերի այն երկրպագուներին, ովքեր ինչ որ չափով տուժել են ՉԼ-ի եզրափակչից հետո։ 

Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը հետաձգվեց մոտ 30 րոպեով, քանի որ մոտ 30.000-40.000 երկրպագուներ փորձել էին առանց տոմսերի ներխուժել մարզադաշտ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։   

«Լիվերպուլի» մոտ 2700 երկրպագուներ տոմսերը ձեռքներին չէին կարողացել մտնել խաղադաշտ, քանի որ 2800 երկրպագուներ դա արել էին կեղծ տոմսերով։ 

Անգլիական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և առաջարկել հոգեբանական աջակցություն այն երկրպագուներին, ովքեր տուժել են այդ խաղի ընթացքում։ 

Մերսիսադյան ակումբը նաև խոստացել է հետաքննություն անցկացնել կատարվածը պարզելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված