• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Սուպերգավաթում բոլորի հնարավորությունները հավասար են»

Հոդվածներ

Անչելոտի. «Սուպերգավաթում բոլորի հնարավորությունները հավասար են»
07.01.2024
1189 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է իր թիմի շանսերը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։ 

«Չգիտեմ, մենք ֆավորիտ համարվում ենք, թե ոչ։ Սուպերգավաթը կարճատև մրցաշար է։ Այստեղ բոլոր թիմերը, այդ թվում նաև մենք, կարող ենք հաղթել։ Մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Լազարեթը դատարկ է, եթե իհարկե հաշվի չառնենք Լուկաս Վասկեսին։ Սա լավ նշան է». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակում ուժերն է չափելու «Ատլետիկո Մադրիդի» հետ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված