• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» չի շնորհավորել «Ոսկե գնդակի» հավակնորդներին, հայտնի է պատճառը

Հոդվածներ

«Ռեալը» չի շնորհավորել «Ոսկե գնդակի» հավակնորդներին, հայտնի է պատճառը
09.08.2025
592 0

Մադրիդի «Ռեալը» ոչ սոցիալական ցանցերում, ոչ ակումբային հեռուստատեսությամբ չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին՝ «Ոսկե գնդակ» – 2025 մրցանակին հավակնելու համար, քանի որ հիասթափված է այդ մրցանակից:

«Սա «Ոսկե գնդակի» կազմակերպիչներին ուղերձ է, որ նախորդ տարվա արդյունքներից հետո «Ռեալը» չի հավատում մրցանակի արդարությանը, հաղորդում է COPE–ը:

Հավանական է, որ «Արքայական ակումբը» կշարունակի նույն ռազմավարությունը նաև հաջորդ մրցաշրջաններում՝ անկախ հավակնորդ ֆուտբոլիստներից։

«Ոսկե գնդակ» – 2025–ին «Ռեալից» հավակնում են Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ռեալի» պատվիրակությունը բոյկոտել էր «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, քանի որ վերջին պահին պարզ էր դարձել, որ Վինիսիուս Ժունիորի փոխարեն մրցանակը բաժին է հասնելու Ռոդրիին։


Ամենակարդացված