Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսի հայտարարությունը
21.12.2023
2694 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարություն է տարածել՝ կապված Սուպերլիգայի ստեղծման հարցով դատարանի կայացրած որոշման հետ:

«Ռեալում» մենք մեծ հաճույքով ողջունում ենք այն որոշումը, որը կայացվել է Եվրամիության դատարանը և երաշխավորում է մեր սկզբունքները, արժեքներն ու ազատությունները:

Առաջիկա օրերին մենք ուշադիր կուսումնասիրենք այս դատական ակտի մասշտաբները, սակայն երկու եզրահանգում արդեն կարելի է անել՝ համարելով պատմական մեծ իրադարձություն: 

Առաջինը՝ եվրոպական ակումբային ֆուտբոլը չի հանդիսանում և այլևս երբեք չի հանդիսանա մոնոպոլիա: Երկրորդն այն է, որ այսօրվանից ակումբներն իրենց ճակատագրի տերն են լինելու:

Ակումբներն ամբողջովին ընդունում են մեր իրավունքը առաջարկել և առաջ մղել այն եվրոպական մրցաշարերը, որոնք լավագույնս են ներկայացնում մեր սպորտաձևը և գրավում աշխարհի բոլոր երկրպագուներին:

Այն ճնշումը, որը մենք զգացել ենք ավելի քան երկու տարի, այսօր տոնում է օրենք, լոգիկա և ազատություն: Այդ իսկ պատճառով էլ «Ռեալ Մադրիդը» շարունակում է աշխատել հանուն ֆուտբոլի:

Ֆուտբոլի պատմության մեջ սա նման է այն անկյունաքարային քայլին, որը մենք կատարեցինք գրեթե 70 տարի առաջ՝ ստեղծելով Եվրոպական չեմպիոնների գավաթ, իսկ այսօր մենք կրկին պարտավորված և պատասխանատու ենք եվրոպական ֆուտբոլին նոր լիցք հաղորդել, որի կարիքն այդքան սուր զգացվում է:

Դրան հասնելու համար, մենք շարունակելու ենք պաշտպանել ժամանակակից նախագիծը, որն ամբողջովին համատեղելի է ազգային առաջնությունների հետ, բաց է բոլորի համար, հիմնված է մարզական արդարության և fair play-ի հիմունքների վրա:

Չնայած որոշ ընկերություններ դեմ են, սակայն մենք կանենք դա, սակայն ոչ ոք չի երաշխավորել, որ մոնոպոլիայի դեմ պայքարն այդքան տասնամյակներից հետո հեշտ է լինելու:

Մեր առջև եվրոպական ակումբային ֆուտբոլը ավելի գրավիչ դարձնելու հրաշալի հնարավորություն է:

Այս օրն իրենից ներկայացնում է «նախքան» և «հետո»: Սա մեծագույն օր է ֆուտբոլի և սպորտի պատմության համար:


Ամենակարդացված