• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Globe Soccer Awards. Ջուդ Բելինգեմը ստացավ ամենախոստումնալից ֆուտբոլիստի տիտղոսը

Հոդվածներ

Globe Soccer Awards. Ջուդ Բելինգեմը ստացավ ամենախոստումնալից ֆուտբոլիստի տիտղոսը
20.01.2024
1036 0

Դուբայում կայացավ  Globe Soccer Awards-ի 14-րդ մրցանակաբաշխությունը։ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվեց 2023 թվականի ամենախոստումնալից ֆուտբոլիստ։

Այդ պայքարում նա առաջ է անցել Արդա Գյուլերից, Գավիից, Մոյզես Կայսեդոյից, Էնցո Ֆերնանդեսից, Լամին Յամալից և Յոշկո Գվարդիոլից։ 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Globe Soccer-ին՝ այս մրցանակին արժանացնելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ իրենց ձայնը ինձ տալու համար։ Ներողություն եմ խնդրում մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար». մեկնաբանել է անգլիացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ մինչ այս ԲԵլինգեմը նվաճել էր նաև Գոլդեն բոյ և Կոպայի մրցանակները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված