• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ» հանդիպումից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ» հանդիպումից հետո
18.12.2023
1083 0

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Վիլյառեալի» հետ և հաղթեց 4-2 հաշվով:

1. «Ռեալ Մադրիդը« Լա լիգայի 17 տուրերից հետո բաց է թողել 11 գնդակ, ինչը «սերուցքայինների» լավագույն ցուցանիշն է 71/72 մրցաշրջանից ի վեր:

2. 2014 թվականից հետո առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» մեկ խաղում 4 գոլ խփեց «Վիլյառեալին»:

3. Ռոդրիգոն մասնակցել է «Ռեալի» վերջին 25 գոլերից 13-ին:

4. Անչելոտին 3-րդ խաղը հաղթեց «Վիլյառեալի» դեմ Լա լիգայում (9 հանդիպում, 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 2 պարտություն):

5. Ընթացիկ մրցաշրջանում Լունինը Լա լիգայի լավագույն դարպասապահն է կատարած սեյվերի թվով: Նա հետ է մղել 23 հարվածներից 20-ը:

6. Բելինգեմը 21-րդ դարում Լա լիգայի երկրորդ ֆուտբոլիստն է, որին բոլորից քիչ հանդիպումներ է անհրաժեշտ եղել 13 գոլ խփելու համար:

7. Բրահիմը կարիերայում առաջին անգամ երեք հանդիպում անընդմեջ մասնակցեց իր թիմի գոլային գործողություններին:

8. Մոդրիչը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ամենատարեց ֆուտբոլիստն է, որն ընթացիկ մրցաշրջանում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել մեկ խաղում:

9. Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» ֆուտբոլիստները 20 վնասվածք են ստացել:


Ամենակարդացված