Վինգեր Վինիսիուս Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» դադարեցրել են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ աշխարհի ակումբային առաջնությունից հետո և այն բանից հետո, երբ թիմը գլխավորեց Խաբի Ալոնսոն։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ, որը կայացել է Մադրիդում, բրազիլացին զգալիորեն նվազեցրել է ֆինանսական պահանջներն «Արքայական ակումբի» նկատմամբ։ Կողմերը շատ մոտ էին նոր աշխատանքային համաձայնագրի ստորագրմանը, սակայն գործընթացը դանդաղել է Ալոնսոյի գալուց հետո։
Հաջորդ երկու-երեք ամիսները վճռորոշ կլինեն Վինիսիուսի ապագայի համար «Ռեալում»։ Եթե նա դժգոհ լինի թիմում ունեցած կարգավիճակից, չի բացառվում, որ ձմռանը կարող է լքել ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի է ընկել երեք գոլով և երկու գոլային փոխանցմամբ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am