Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական հայտարարել է, որ կցանկանար սկսել մարզչական կարիերա։ Նա խոստովանել է, որ նույնիսկ կարիերան ավարտելուց հետո շարունակում է սիրել ֆուտբոլը։
«Ես սիրում եմ ֆուտբոլը։ Մի օր կցանկանայի դառնալ մարզիչ։ Դա անհավատալի փորձություն կլինի ինձ համար»,– Կակայի խոսքը փոխանցում է PianetaMilan-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կառլո Անչելոտին կարող է Կակային հրավիրել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբ։
Fanat, Realmadrid.am