Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է նրանից, թե ինչպես են Վինիսիուսի ներկայացուցիչները վարում բանակցությունները։
Ակումբին մոտ կանգնած աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը վստահ էր, որ ամեն ինչ գնում է նոր պայմանագրի կնքման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարդացավ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը, խախտելով իր խոսքը, փոխեց որոշ պայմաններ։
Մադրիդյան թիմում չեն բացառվում, որ Վինիսիուսը կարող է փորձել հեռանալ 2027-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով, թեև մինչև այդ պայմանագրի երկարաձգումը անխուսափելի էր թվում։
Fanat, Realmadrid.am