Հոդվածներ

Ալոնսո. «Նա շատ լավ խաղ անցկացրեց»
21.09.2025
382 0

Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» հետ և հաղթեց 2։0 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք։ Գուցե այդքան էլ լավ չդրսեւորեցինք մեզ վերջնական երրորդում, քանի որ պետք է մի փոքր ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեինք, բայց, ընդհանուր առմամբ, մենք արժանի հաղթանակ տարանք։

Հնարավոր է՝ սա ամենապայծառ հաղթանակը չէ, բայց ինձ ուրախացնում է։ Ամեն դեպքում, մենք պետք է շարունակենք առաջընթաց գրանցել»։

«Մեր այսօրվա երկու գոլերն էլ խփվեցին տուգանայինից դու՞րս։ Եթե ունես հեռվից հարվածելու կարողություն՝ պետք է հարվածել։ Երբ բախվում ես խորը պաշտպանությանը, հեռահար հարվածները անհրաժեշտ տարբերակ են պաշտպանությունը կոտրելու համար»։

 «Բելինգեմը հանդես կգա նույն դիրքում, որտեղ խաղում էր մինչև վնասվածքը։ Նա «10» է։

Բելինգեմը կարող է միաժամանակ խաղալ Գյուլերի հետ, և կարծում եմ՝ նրանք հրաշալի են գլուխ հանում այդ հարցում, թեև շատ նման դերեր ունեն դաշտում։ Արդան կարող է մի փոքր ավելի խորքում տեղակայվել, իսկ Ջուդը՝ ավելի բարձր։ Նրանք հրաշալի լրացնում են միմյանց»։

«Վինիսիուսը անփոխարինելի ֆուտբոլիստ չէ՞ մեկնարկային կազմում։ Բոլորը ցանկանում են խաղալ։ Նույնիսկ Մաստանտուոնոն, երբ ես նրան փոխարինեցի, նայեց ինձ ու հարցրեց. «Դու ինձ փոխարինու՞մ ես», ես էլ պատասխանեցի. «Այո, Ֆրանկո, քեզ եմ փոխարինում», և նա մի փոքր զայրացավ։

Բոլորը ցանկանում են խաղաժամանակ ստանալ, և սա վերաբերում է ոչ միայն Վինիսիուսին։ Ամեն դեպքում ես գոհ եմ թե՛ Վինիսիուսի, թե՛ Մաստանտուոնոյի խաղի մակարդակից։

Ինչու է Ֆրանկոն հաճախ հայտնվում մեկնարկային կազմու՞մ։ Կարծում եմ, որ այդ դիրքում մեզ անհրաժեշտ է խաղացող, որը կարող է համագործակցել թիմակիցների հետ և ստեղծել վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ։ Մաստանտուոնոն իրեն շատ լավ է դրսևորում, նա անհամբեր սպասում է «Ռեալի» կազմում իր առաջին գոլին։

«Ռեալում» խաղաժամանակի բաշխումը խաղացողների միջև ավելի բարդ է, քան «Բայերու՞մ»։ Հենց դրա համար էլ ես այս ակումբում եմ, ես պետք է բարդ որոշումներ ընդունեմ։ Ժամանակի ընթացքում ֆուտբոլիստները կհասկանան, որ բոլորն էլ հնարավորություն կունենան դրսևորվել, քանի որ մեզ երկար մրցաշրջան է սպասվում»։

 «Ասենսիոն շատ լավ խաղ անցկացրեց, և սա լավ նորություն է թե՛ մեզ համար, թե՛ իր համար։ Այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ ԱԱԱ–ի ժամանակ, լիովին մոռացված է․ դա մեր թիմի համար այլ փուլ էր»։

«Մբապեն հիանալի է հասկանում ֆուտբոլը։ Նա գերազանց գիտի իր դերը դաշտում և այն, ինչ ես ցանկանում եմ տեսնել նրանից։ 

«Այսօր Չուամենին ու Վալվերդեն կրկին ցուցադրեցին բարձր խաղամակարդակ և ապահովեցին թիմի լիակատար վերահսկողությունը խաղի ընթացքի նկատմամբ»։


Ամենակարդացված