Խաբի Ալոնսոն կրկնել է Խոսե Կիրանտեի և Վանդերլեյ Լուշեմբուրգոյի գրանցած ցուցանիշը։
Երեկ «Սերուցքայինները» Լա Լիգայի 5-րդ տուրի շրջանակում 2։0 հաշվով առավելության հասան «Էսպանյոլի» նկատմամբ։ Սա Ալոնսոյի թիմի 5-րդ հաղթանակն էր մրցաշարոaւմ։
Այդպիսով իսպանացի մասնագետը դարձավ ակումբի պատմության երրորդ մարզիչն, ում հաջողվել է առաջնության առաջին 5 խաղերում հաղթանակի հասնել։ Կիրանտեին դա հաջողվել է անել 1929, իսկ Լուշեմբուրգոյին՝ 2005 թվականին։
Լա Լիգայի պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած մարզիչները 11-ն են։
Los Merengues, Realmadrid.am