• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոն որոշել է մրցակցություն ապահովել Վինիսիուսի և Ռոդրիգոյի միջև

Հոդվածներ

Ալոնսոն որոշել է մրցակցություն ապահովել Վինիսիուսի և Ռոդրիգոյի միջև
20.09.2025
250 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ունի ծրագիր, ըստ որի ցանկանում է վինգերներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի միջև մրցակցություն ապահովել հարձակման ձախ եզրում։ Նրանցից ոչ մեկին չի երաշխավորվում տեղն «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոդրիգոյի իրավիճակը կտրուկ փոխվեց ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որտեղ բրազիլացի ֆուտբոլիստը խաղացել էր ընդամենը 93 րոպե։ Այժմ Ալոնսոն սկսել է ավելի շատ վստահել Ռոդրիգոյին և խաղացնել իր համար առավել հարմար դիրքում։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է «Ռեալի» 11 խաղի, դարձել 3 գոլի և 2 ասիստի հեղինակ։ Ռոդրիգոն մասնակցել է երեք հանդիպման ու կատարել 2 ասիստ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված